Բաժիններ՝

Թուրքիայի զբոսաշրջային բիզնեսը խոշոր կորուստներ է կրում ահաբեկիչների ու Ռուսաստանի պատճառով. The Wall Street Journal

Թուրքական զբոսաշրջային բիզնեսը զգալի կորուստներ է կրում ահաբեկիչների ակտիվության ու Ռուսաստանի ռեակցիայի պատճառով, որը Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից ռուսական ռազմական «Սու-24» ինքնաթիռի վրա հարձակումից հետո սահմանափակիչ միջոցառումներ է կիրառում Անկարայի դեմ, գրում է The Wall Street Journal-ը:

Ինչպես նշվում է, Թուրքիայի զբոսաշրջային ոլորտը մինչ այդ այն քիչ ոլորտներից էր, որի ցուցանիշները տնտեսության աճի դանդաղման ֆոնին դրական ցուցանիշներ ունեին՝ մինչև 3 տոկոս տարեկան այն բանից հետո, երբ նախորդ տասնամյակներին այց ցուցանիշը պահպանվում էր 5 տոկոսի մակարդակում:

Նշվում է, որ Թուրքիայի զբոսաշրջային ոլորտը բուռն կերպով զարգանում էր վերջին տարիներին մեծամասամբ ռուսների զանգվածային հանգստի հաշվին: Ոլորտի եկամուտները 2001-2014թթ. աճել էին եռակի՝ հասնելով ռեկորդային 34,3 միլիարդ դոլար նշագծին:

Համաձայն մարտի 10-ին հրապարակված Թուրքիայի Կենտրոնական բանկի տվյալների՝ զբոսաշրջությունից եկամուտները հունվարին նվազել են տարեկան հաշվարկով 19 տոկոսով: 2016թ. հյուրանոցների ամրագրումը նվազել է 40 տոկոսով՝ համեմատած անցած տարվա հետ: Հյուրանոցները լցվելու մակարդակը ավելի քան կրկնակի նվազել է, հարյուրավոր հյուրանոցներ հանվել են աճուրդի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս