
Սպանվել է լեզգիական «Սադվալ» շարժման առաջնորդ Նազիմ Հաջիևը

Մախաչկալայում սպանվել է լեզգիական «Սադվալ» ազգային շարժման առաջնորդ Նազիմ Հաջիևը, հայտնում է TASS-ը:
«Հաջիևի մարմինը՝ դանակի հարվածներով, հայտնաբերվել է նրա բնակարանում այս գիշեր»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:
Դաղստանի իրավապահ մարմինները հայտնել են, որ ծագումով լեզգի, 1944թ. ծնված տղամարդու մարմնի վրա հայտնաբերվել են դանակի բազմաթիվ հարվածներ:
Հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի հատկանիշներով («Սպանություն»):
«Չեռնովիկ» պարբերականը հայտնում է, որ 1 տարի առաջ՝ 2015թ. մարտի 24-ին, սպանվել էր շարժման ակտիվիստ Ռուսլան Մագոմեդռահիմովը:
Հավելենք, որ Ադրբեջանում «Սադվալը» համարվում է անջատողական ու ահաբեկչական կազմակերպություն: