ԵԱՀԿ մասնակից երկրներից մեկը՝ Թուրքիան, որը հաճախ հիշեցնում է իր` Մինսկի խմբի անդամակցության մասին, հանդես է գալիս տարածաշրջանում մեծ պատերազմ հրահրելու դիրքերից և բացահայտ քաջալերում է ադրբեջանական ղեկավարության արկածախնդիր քաղաքականությունը: Ադրբեջանը պարծենում է իր իբրև թե արձանագրված հաղթանակով, իսկ Թուրքիան՝ շնորհավորում է նրան դրանում:
ՀՀ Նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանը ուշադիր հետևում է արցախյան ճակատում տեղի ունեցող ռազմական գործողությունների ընթացքին և դրանց շուրջ ծավալվող քաղաքական զարգացումներին: Նա մշտական կապի մեջ է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Այս մասինտեղեկացրին Արկադի Ղուկասյանի գրասենյակից:
«Այսօր այս ամենի նախաձեռնողը Բաքուն է, ուրեմն պետք է բանակցել Բաքվի հետ, այսինքն` առաջին շփումը պետք է Բաքվի հետ լինի, եթե այն լինի հաջողակ, ապա կարելի է Երևանի հետ ևս խոսել»:
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլին անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման առնչությամբ ու հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները խելամիտ կգտնվեն, տեղեկացնում է RIA Novosti-ն:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը:
«Զվարճալի է: Հենց գրեցի, որ վաղվա եթերի համար տեղեկություն եմ հավաքում Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ադրբեջանական կայքերում հիստերիկա սկսվեց»,- գրել է Սոլովյովը:
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պետք է հասկանան իրենց պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղում էսկալացիա թույլ չտալու գործում: Այդ մասին, ինչպես հայտնում է TASS-ը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
Նվազագույնը 33 մարդ է զոհվել և ավելի քան 200-ն ստացել են վնասվածքներ անցած հանգստյան օրերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բախումների հետևանքով:
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում հերթական գրառումն է կատարել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ռազմական իրադարձությունների մասին ու հայտնել, թե Գլխավոր շտաբում ունեցած իր տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական բանակը մի քանի ուղղություններով կիրառում է արգելափակող ստորաբաժանումներ, որպեսզի իր զորքերի նահանջը թույլ չտա:
Ներկա պատերազմական գործողությունների, ինչպես նաև դրա հետևանքների պատասխանատվությունը Ռուսաստանինն է, եթե անգամ հրահրողը Թուրքիան լինի: Ռուսաստանը տարածաշրջանը հայտարարարել է իր հետաքրքրությունների և ազդեցության գոտի. և եթե ինքն իրեն այնպիսի տերություն է երևակայում, որին արտոնվում է ադեցության գոտիներ ունենալ, ուրեմն իր ազդեցության չափով էլ կրում է այդ գոտիներում պատասխանատվությունը:
Ապրիլի 2-ի երեկոյան Ադրբեջանի նախագահի ղեկավարությամբ անցկացված անվտանգության նիստի ընթացքում երկրի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը խոստովանում է, որ իրենք են սկսել ռազմական գործողությունները` բերելով մեղմ ասած անիմաստ «հիմնավորումներ»:
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը պլանավորում է այսօր հեռախոսազրույց ունենալ իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ՝ կապված Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավելորդ հիշեցում է դարձել Եվրոպայում անկայունության մասին, գրում է The Guardian-ը:
Մասնավորապես, բոլոր միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունները և առանձին պետությունները հակամարտության կողմերին տարբեր ձևակերպումներով կոչ են անում դրսևորել զսպվածություն, դադարեցնել ռազմական գործողությունները, զերծ մնալ իրադրությունը լարելու քայլերից և այլն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը մեծապես կարևորում է միջազգային հանրության արձագանքը և հակամարտության կողմերին ուղղված կոչերը: ՀՀ պաշտպանության նախարարությունն ընդգծում է, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորը:
Ապրիլի 5-ին Վիեննայում Մինսկի խմբի կոնսուլտացիաներ կանցկացվեն Լեռնային Ղարաբաղի իրադրության սրվելու կապակցությամբ: Այդ մասին ապրիլի 4-ին հայտնել Է Ֆրանսիայի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հերքում է պաշտոնական Բաքվի հրապարակած տեղեկատվությունն այն մասին, թե, իբր, շփման գծում հրամանատարաշտաբային խումբ է ոչնչացել, որի մեջ եղել են գեներալներ, գնդապետն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծում տեղի ունեցող բախումների ֆոնին Kill Dim Production-ն օրերս թողարկել է «Kill Dim» հայտնի անիմացիոն մուլտֆիլմի հերթական՝ նոր սերիան:
Ոչ մի կողմ հրադադարի հաստատման համար չի արել ավելին, քան Ռուսաստանը՝ ոչ միայն ԼՂ հակամարտության գոտում, այլև՝ հետսովետական տարածքի բոլոր հակամարտություններում:
Կրեմլում ներկայում գլխավորը համարում են վերադարձը կրակի դադարեցմանը Լեռնային Ղարաբաղում ու նվազագույնի հասցնել ռազմական գործողությունների վերսկսումից հասցվելիք վնասը: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Լուսավոր Հայաստան Կուսակցությունը համոզված է, որ իրավիճակը պահանջում է միջազգային հանրության խիստ, օբյեկտիվ և հասցեավորված գնահատականն ու համապատասխան գործողությունները:
Այսօրվանից Թուրքիան և Եվրամիությունը սկսում են փոխանակել փախստականներին ու անօրինական ներգաղթյալներին ավելի վաղ կնքված համաձայնագրերի շրջանակում: Պլանների համաձայն՝ ԵՄ-ն Թուրքիա է ուղարկելու անօրինական ներգաղթյաների՝ դրա դիմաց ստանալով փախստականների, որոնց ապաստան ստանալու իրավունքները հաստատվել են:
Կրեմլում չգիտեն, թե արդյոք մոտ ժամանակներս կհանդիպեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Այսօր ԱԺ նիստում «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ սահմանամերձ գյուղերում մարդկանց ունեցած զենքերը պետք է օրինականացնել: «Մարդկանց ձեռքին կա զենք, սահմանամերձ գյուղերում զենքերը պետք է շատ արագ օրինականացնել, կամ մի բազա ունենա գյուղը, որ անհրաժեշտության դեպքում բաժանեն»,- ասաց Ն.Զոհրաբյանը:
Ադրբեջանի նախագահի պաշտպանության հարցերով օգնական, գեներալ-լեյտենանտ Վախիդ Ալիևի, ո´չ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ապրիլի 4-ին հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ սպանված ևս մեկ զինծառայողի` սպա Մամադով Ռասիմ Աբդյուլ օղլուի (Məmmədov Rasim Əbdül oğlu) մասին:
մեկ անգամ չէ, որ ես հայտարարել եմ, որ եթե, իրոք, ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
Ադրբեջանի արտգործնախարարությունը սպառնացել է, որ «սեւ ցուցակում» կընդգրկի ԼՂՀ-ի դեմ Բաքվի սանձազերծած ռազմական սադրանքները լուսաբանելու համար Արցախ մեկնած արտասահմանյան երկրների լրագրողներին:
Մոսկվան նպատակահարմար չի համարում փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը Ղարաբաղի հարցով: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ:
«Հաստատված տեղեկությունների համաձայն` ադրբեջանական ստորաբաժանումների մարտունակությունը այնքան է ընկել, որ անգամ չեն կարողանում օգնել բազմամյա ահաբեկչական փորձ ունեցող վարձկանները: Ներկայումս այդ հատվածում Ադրբեջանը 1994թ. նման կիրառում է պատժիչ ջոկատներ, որոնք գնդակահարում են նահանջողներին»: Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հայ զինծառայողները պատմել են՝ ինչպես են խոցել ադրբեջանական ուղղաթիռը. բացառիկ կադրեր