Բաքուն և Երևանը պետք է հասկանան էսկալացիայի անթույլատրելիության պատասխանատվությունը. Մատվիենկո

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պետք է հասկանան իրենց պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղում էսկալացիա թույլ չտալու գործում: Այդ մասին, ինչպես հայտնում է TASS-ը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

«Կարծում եմ, որ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ղեկավարները պետք է հասկական իրենց պատասխանատվությունը՝ թույլ չտալ հակամարտության ցանկացած էսկալացիա, ռազմական ինչ-ինչ գործողություններ»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ ներկայում հարկավոր է անհապաղ կասցնել ցանկացած տեսակի կրակոցները, ուժային գործողություններն ու նստել բանակցությունների սեղանի շուրջ:
Մատվիենկոն ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակելու է ջանքեր գործադրել բոլոր գերատեսչությունների գծով՝ հակամարտության հետագա սրացումը կանխելու և խաղաղ բանակցությունները վերսկսելու նպատակով:

Մատվիենկոն հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորումը միշտ «գտնվել է ռուսական ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում»:
«Մենք, իհարկե, շատ անհանգստացած ենք այդ հակամարտության լարվածության էսկալացիայից»,- ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս