Արկադի Ղուկասյանը հետևում է Արցախում իրադարձությունների զարգացմանը

ՀՀ Նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանը ուշադիր հետևում է արցախյան ճակատում տեղի ունեցող ռազմական գործողությունների ընթացքին և դրանց շուրջ ծավալվող քաղաքական զարգացումներին: Նա մշտական կապի մեջ է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Այս մասինտեղեկացրին Արկադի Ղուկասյանի գրասենյակից:

Արկադի Ղուկասյանը բարձր է գնահատում Արցախի քաղաքան ղեկավարության, բանակի և ազատամարտիկների ցուցաբերած պրոֆեսիոնալիզմն ու կամային որակները, որոնք անհաջողության դատապարտեցին ԼՂՀ դեմ իրագործված այս արկածախնդրությունը: Նա հույս ունի, որ Բաքվում ի վերջո կհասկական, որ ԼՂՀ հետ բանակցությունների սեղան նստելու այլընտրանք Ադրբեջանը չունի»,- ասվում է տարածած հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930