Ապրիլի 5-ին Վիեննայում Մինսկի խմբի կոնսուլտացիաներ կանցկացվեն Լեռնային Ղարաբաղի շուրջ. Ֆրանսիայի ԱԳՆ

Ապրիլի 5-ին Վիեննայում Մինսկի խմբի կոնսուլտացիաներ կանցկացվեն Լեռնային Ղարաբաղի իրադրության սրվելու կապակցությամբ: Այդ մասին ապրիլի 4-ին հայտնել Է Ֆրանսիայի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը:

Նա հիշեցրել Է, որ Ֆրանսիան դեռ ապրիլի 2-ին անհանգստություն Է հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում իրադրության կտրուկ սրվելու կապակցությամբ եւ հորդորել կողմերին՝ անհապաղ դադարեցնել կրակը:

«Մինսկի խմբի համանախագահները նույնպես դատապարտել են ուժի այդ կիրառումը եւ հորդորել՝ պահպանել հրադադարի ռեժիմը: Նրանք ապրիլի 5-ին Վիեննայում կմիանան Մինսկի խմբի հանդիպմանը, ինչպես նաեւ կմասնակցեն ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի աշխատանքին»,-հայտնել Է Ֆրանսիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930