Ադրբեջանցիներն իրենց տարածքներում կամուրջներ են պայթեցնում հայկական զորքերի առաջխաղացումը կասեցնելու նպատակով. Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում հերթական գրառումն է կատարել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ռազմական իրադարձությունների մասին ու հայտնել, թե Գլխավոր շտաբում ունեցած իր տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական բանակը մի քանի ուղղություններով կիրառում է արգելափակող ստորաբաժանումներ, որպեսզի իր զորքերի նահանջը թույլ չտա:

«Դա մասամբ հաստատվում է նաև նրանով, որ արդեն Բաքվի մամուլն է խոստովանում, որ հայկական զորքերը հարձակման են դիմել: Սոցցանցերի մոնիթորինգը վկայում է այն մասին, որ ըստ չճշտված տեղեկությունների համաձայն, ադրբեջանցիներն իրենց տարածքներում կամուրջներ են պայթեցնում Տերտերի ուղղությամբ՝ հայկական զորքերի առաջխաղացումը կասեցնելու նպատակով»,- գրել է Սամվել Մարտիրոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930