Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման մասին դեռ ոչինչ հայտնի չէ. Պեսկով

Կրեմլում չգիտեն, թե արդյոք մոտ ժամանակներս կհանդիպեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Դե, ես դեռ չեմ կարող պատասխանել, քանի որ դեռ ինչ-որ համաձայնեցված համատեղ միջոցառումներ չկան: Ու, անկասկած, դուք գիտեք, որ բարձր մակարդակի հանդիպումներին նախորդում է շատ լարված աշխատանք աշխատանքային մակարդակով, ավելի ծանր՝ փորձագիտական մակարդակով, քանի որ ցանկացած բարձր մակարդակի հանդիպում պետք է լավ նախապատրաստված լինի: Փորձագիտական մակարդակով աշխատանքը, գիտեք, որ հիմա շատ ակտիվ է ընթանում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով նման հանդիպման հավանականության մասին հարցին:

Տեսանյութեր

Լրահոս