«Ներկա պատերազմական գործողությունների, ինչպես նաև դրա հետևանքների պատասխանատվությունը Ռուսաստանինն է». հայտարարություն
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ներկա պատերազմական գործողությունների, ինչպես նաև դրա հետևանքների պատասխանատվությունը Ռուսաստանինն է, եթե անգամ հրահրողը Թուրքիան լինի: Ռուսաստանը տարածաշրջանը հայտարարարել է իր հետաքրքրությունների և ազդեցության գոտի. և եթե ինքն իրեն այնպիսի տերություն է երևակայում, որին արտոնվում է ադեցության գոտիներ ունենալ, ուրեմն իր ազդեցության չափով էլ կրում է այդ գոտիներում պատասխանատվությունը: Եթե ի վնաս մեզ փոքր-ինչ խախտվի ներկա ստատուս-քվոն, ուրեմն Ռուսաստանն է խախտել այդ ստատուս քվոն՝ ի վնաս մեզ. հետևաբար նա այլևս իրավունք չի ունենա ոչ միայն կոչվելու Հայաստանի դաշնակից, այլև հետայսու միանգամայն ավելորդ ու վնասակար կլինի նրա ցանկացած ներկայություն մեր երկրում: Ուստի Ադրբեջանին ժամանակակից զենքեր վաճառած Ռուսաստանը պարտավոր է շատ արագ հանգցնել իր զենքերով վառած պատերազմական հրդեհը կամ տարածաշրջանը զիջել այնպիսի տերության, ում ազդեցության գոտիներում պատերազմն անհնարին է: Ռուսաստանը երկար ժամանակ չունի ապացուցելու իր դաշնակից լինելը և տարածաշրջանի երաշխավոր լինելը:
Միքայէլ Հայրապետեան
04.04.2016թ.
Ք. Երևան



