Բաժիններ՝

Ադրբեջանի ԱԳՆ-ն ԼՂ մեկնած արտասահմանյան լրագրողներին կընդգրկի «սև ցուցակում»

Ադրբեջանի արտգործնախարարությունը սպառնացել է, որ «սեւ ցուցակում» կընդգրկի ԼՂՀ-ի դեմ Բաքվի սանձազերծած ռազմական սադրանքները լուսաբանելու համար Արցախ մեկնած արտասահմանյան երկրների լրագրողներին:

Նրանց այդ «սեւ ցուցակում» ընդգրկելու մասին այսօր ադրբեջանական modern.az կայքին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիեւը:

«Երեկ Լեռնային Ղարաբաղում նկարահանումներ է կատարել ռուսաստանյան ORT հեռուստաալիքի նկարահանող խումբը: Այնտեղ մեկնած բոլոր արտասահմանյան լրագրողների անունները պարզվում են: Նրանք բոլորը կմտցվեն «անցանկալի անձանց» ցուցակի մեջ», -ասել է Հաջիեւը` նշելով, որ այդ լրագրողները «պետք է հավատարմագրվեին Ադրբեջանի ԱԳՆ կողմից, ինչը չեն արել»:

Նա դժգոհել է, որ արտասահմանյան լրագրողները Լեռնային Ղարաբաղ են մեկնել «առանց Բաքվի թույլատրության» եւ շարունակում են ադրբեջանական կեղծ ու խեղաթյուրված տեղեկատվությունը հերքող ու ադրբեջանական ագրեսիան բացահայտող ճշմարիտ ռեպորտաժներ հաղորդել ռազմական բախումների վայրերից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս