Պան Գի Մունն Ադրբեջանում կքննարկի ԼՂ հակամարտության հարցը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը:

Այս մասին Sputnik գործակալության հետ զրույցում հայտնել է Ադրբեջանում ՄԱԿ-ի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռուսլան Իսմայիլզադեն:

Նրա խոսքով՝ զրույցի ընթացքում, հնարավոր է, արծարծվի նաև տարածաշրջանում կայուն զարգացման հարցը:

Հիշեցնենք, որ ապրիլի 25-27-ը Բաքվում տեղի կունենա ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի VII գլոբալ ֆորումը: Հայտնի է, որ ֆորումին նախատեսված է նաև Պան Գի Մունի մասնակցությունը:

Իսմայիլզադեն հայտնել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ադրբեջանական այցի հստակ օրը հայտնի չէ, սակայն հայտնի է, որ Պան Գի Մունն այցելելու է նաև Հայաստան և Վրաստան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930