Կրեմլում անհրաժեշտ են համարում վերադառնալ Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմին
Կրեմլում ներկայում գլխավորը համարում են վերադարձը կրակի դադարեցմանը Լեռնային Ղարաբաղում ու նվազագույնի հասցնել ռազմական գործողությունների վերսկսումից հասցվելիք վնասը: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ես հիմա կբացառեի իմ կողմից ինչ-որ մեկնաբանություններ այդ թեմայով: Գլխավորը, որ վերադարձ լինի կրակի դադարեցման ռեժիմին ու նվազեցնենք ռազմական գործողությունների վերսկսումից հասցվող վնասը հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին ընդհանուր առմամբ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է, որ ռազմական բախումների շարունակման դեպքում Ռուսաստանը մերժի սպառազինություններ վաճառել Հայաստանին և Ադրբեջանին: