Բաժիններ՝

Թուրքիան և ԵՄ-ն այսօրվանից սկսում են անօրինական ներգաղթյալների և փախստականների փոխանակությունը

Այսօրվանից Թուրքիան և Եվրամիությունը սկսում են փոխանակել փախստականներին ու անօրինական ներգաղթյալներին ավելի վաղ կնքված համաձայնագրերի շրջանակում: Պլանների համաձայն՝ ԵՄ-ն Թուրքիա է ուղարկելու անօրինական ներգաղթյաների՝ դրա դիմաց ստանալով փախստականների, որոնց ապաստան ստանալու իրավունքները հաստատվել են:

Ներգաղթյալների հիմնական մասը, որոնց ԵՄ-ն կուղարկի Թուրքիա, կկազմեն Աֆղանստանի, Պակիստանի և Մարոկկոյի ներկայացուցիչները, հայտնում է RIA Novosti-ն: Միևնույն ժամանակ, «տոմս դեպի Եվրոպա» կստանան սիրիացիները:

Անօրինական ներգաղթյալների և փախստականների փոխանակությունը տեղի կունենա 1:1 հարաբերակցությամբ: Առաջին փուլի ընթացքում 3 օրում ԵՄ-ն Թուրքիա կուղարկի 750 մարդու: Ընդհանուր առմամբ՝ ավելի վաղ նախատեսված քվոտայով Թուրքիա կուղարկվի 72 հազար մարդ՝ նույնքան փախստականի դիմաց:

Փախստականների ու ներգաղթյալների տեղափոխման ծախսերը հոգալու է Եվրամիությունը: ՄԱԿ-ը և իրավապաշտպան կազմակերպություններն արդեն դատապարտել են տվյալ սխեման՝ մատնանշելով, որ Թուրքիա վերադարձը վտանգավոր կլինի ներգաղթյալների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս