Գերմանիայի և ՌԴ-ի արտգործնախարարները կքննարկեն ԼՂ-ում իրավիճակը

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը պլանավորում է այսօր հեռախոսազրույց ունենալ իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ՝ կապված Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը:

«Շտայնմայերը պլանավորում է այսօր՝ օրվա երկրորդ կեսին, հեռախոսային բանակցություններ վարել ՌԴ արտգործնախարարի հետ: Ինչպես մենք տեղյակ ենք ԶԼՄ-ներից, Ռուսաստանի նախագահը և ՌԴ ԱԳՆ-ն արդեն շաբաթ օրվանից ձեռնամուխ են եղել հակամարտության կարգավորմանը ու կապ են հաստատել հակամարտության երկու կողմերի հետ՝ նպատակ ունենալով դադարեցնել ռազմական գործողությունները»,- հայտնել է Շեֆերը:

Տեսանյութեր

Լրահոս