Բաժիններ՝

ԼՂ հարցով Մինսկի խմբի ձևաչափը փոխելը նպատակահարմար չէ. Սերգեյ Լավրով

Մոսկվան նպատակահարմար չի համարում փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը Ղարաբաղի հարցով: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ:

«Նույն տրամաբանությամբ ճիշտ կլինի չփորձել վնասել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերը և չփորձել լուծարել այդ դերը, այն աշխատանքները, որոնք շատ կարևոր նշանակություն ունեն, որոնք ձեռք են բերվել համանախագահների կողմից վերջին մոտ 10 տարում կողմերի հետ շփումների միջոցով, որովհետև ցանկացած գաղափար՝ դուրս բերել այդ ջանքերը համանախագահների ռուս-ամերիկա-ֆրանսիական աշխատանքի շրջանակներից, հավանաբար կօգտագործվեն նրանց կողմից, ովքեր կցանկանային կարգավորման գործընթացը եթե ոչ ամբողջությամբ տապալել, ապա լրջորեն բարդացնել ու դժվարացնել»,- ասել է Լավրովը:

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև նշել է, թե հույս ունի, որ Թուրքիան չի միջամտի հարևան երկրների գործերին, թեև Անկարայի նման քաղաքականությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս