Պուտինը չի զանգահարել ո´չ Սարգսյանին, ո´չ Ալիևին. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ հեռախոսազրույց չի ունեցել ո´չ Ադրբեջանի նախագահի պաշտպանության հարցերով օգնական, գեներալ-լեյտենանտ Վախիդ Ալիևի, ո´չ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Դեռ չեն եղել հեռախոսային բանակցություններ: Գիտեք, որ նախարարների մակարդակով ինտենսիվ երկխոսություն է ընթանում, եթե նման շփումներ լինեն, մենք ձեզ կտեղեկացնենք»,- հայտարարել է Պեսկովը:

Տեսանյութեր

Լրահոս