Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեմ է հանդես եկել Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելուն։ Այս մասին նա հայտարարել է իր «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության անդամների առաջ ելույթի ժամանակ, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Bild թերթին։
Բրիտանիայում Sputnik-ի ներկայացուցիչ Օքսանա Բրաժնիկը հայտարարել է, որ Sputnik-ն առաջարկում է «ռուսական հայացք» լուսաբանվող հարցերի նկատմամբ։ Մեծ Բրիտանիայում RT-ի քննադատներն ասում են, որ լուսաբանման ներքո հեռուստաալիքը ակտիվորեն քարոզում է մարգինալ հայացքներ ու առաջ մղում Կրեմլի քաղաքականությունը։
Եվրոպայում բնակվող մարդկանց մեկ քառորդը կարծում է, թե բռնաբարությունը կարող է արդարացվել որոշ հանգամանքներում, վկայում են Եվրահանձնաժողովի համար պատրաստած հարցման արդյունքները։
Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հիշատակին նվիրված միջոցառումը սկսվել է Հավանայում նոյեմբերի 29-ի երեկոյան՝ Երևանի ժամանակով նոյեմբերի 30-ի վաղ առավոտյան։ Կուբայի հեղափոխության առաջնորդի հիշատակը հարգել են հրանոթների 21 համազարկով:
Ռուանդան պաշտոնական հետաքննություն է սկսել 1994թ. ցեղասպանությանը ֆրանսիացի 20 պաշտոնյաների հնարավոր մասնակցության վերաբերյալ, հայտնում է BBC-ն։
Կոլումբիայի իշխանությունները հայտնաբերել են BAE Avro բրազիլական ինքնաթիռի ինքնագրերը, որը կործանվել էր Կոլումբիայի հյուսիս-արևմուտքում՝ Մեդելյին քաղաքի օդանավակայանից քիչ հեռու, հայտնում է BBC-ն։
Անկարան Սիրիայում ռազմական գործողություն է սկսել, որպեսզի վերջ դնի Բաշար Ասադի ռեժիմին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
3D-տպագրման զարգացմանն առավել մեծ ուշադրություն է նվիրվում Դուբայում, որտեղ 2030 թվականին բոլոր շենքերի 25 տոկոսն, իշխանությունների պլանների համաձայն՝ կկառուցվի այդ տեխնոլոգիայի միջոցով: Ներկայում այդ քաղաք-Էմիրությունում արդեն կա գրասենյակային շենքի նախատիպ, որը լիովին պատրաստված է 3D-տպիչով։
«Երբ իմ ուսանող ընկեր Խորխեն իմացավ, որ պետք է Սմոլնիում նկարեմ Ֆիդել Կաստրոյի այցն ու ընդունելությունը, խնդրեց, որ իր և ուսանող ընկերների դիմում-խնդրանքը փոխանցեմ իրենց երկրի ղեկավարին»:
«Ուշադրություն դարձրեք Դոնալդ Թրամփի անհատական որակների վրա՝ մարդկանց վախեցնելու նրա հատկությունը, ագահությունը, ինքնացուցադրումը ու երրորդ դասարանցուն համապատասխան՝ թատերական կեցվածքը»։
Ռուսաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը երկկողմ հանդիպում են անցկացնում Մինսկում:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանդիպում է ունեցել Նոբելյան մրցանակի դափնեկիր, աշխարհահռչակ ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի հետ:
«Այսօր նորից հորդորում եմ, որ հանվի Կուբային պատժելու նպատակով սահմանված բեռնարգելքը։ Կուբան պետք է լիովին համարվի գործընկեր՝ միջազգային համայքնում»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։
Երբ ես Ֆրանսիայում էի, առաջարկ հնչեց, որ հանդիպումն անցկացվի 2+3 ձևաչափով, այսինքն՝ հակամարտող երկու կողմերն ու համանախագահ երկրների նախարարները։ Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, այդ մասին ՀԱՀ-ի իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը։
Թուրքիայի դատախազությունը մեղադրանք է առաջադրել Դիարբեքիրի նախկին քաղաքապետ Գյուլթան Քըշանաքին՝ պահանջելով նրան դատապարտել 230 տարվա ազատազրկման «ահաբեկչական գործունեություն» ծավալելու համար։
Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կոչ է արել Ռուսաստանի և Սիրիայի ղեկավարությանը հրաժարվել այն թյուր պատկերացումից, թե Հալեպի գրավումը կարող է վճռական հաղթանակ լինել պատերազմում։
Ադրբեջանի Միլի մեջլիսի (խորհրդարան) խոսնակ Օգթայ Ասադովը կոչ է արել պատգամավորներին լրջորեն վերաբերվել ԶԼՄ-ներին տրվելիք հարցազրույցների հարցին, հայտնում է haqqin.az-ը։
Սիրիացի ապստամբները կորցրել են արևելյան Հալեպի կարևորագույն հենակետի կեսը։ Հիմա նրանք գիտեն՝ ԱՄՆ նոր նախագահը իրենց օգնություն չի ցուցաբերի, գրում է The Times պարբերականի քաղաքական մեկնաբան Բել Թրյուն։
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեի պարանոցի հայկական խաչը հեռուստահարցազրույցի ընթացքում համացանցում քննադատությունների տեղիք է տվել։
Իրանի ԱԳՆ ղեկավարի խորհրդական Հոսեյն Շեյխոլէսլամը Sputnik Persian-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է դարձյալ Իրանի Համադանի օդանավակայանը տրամադրել ռուսական ռազմատիեզերական ուժերին պայմանով, որ դա կպահանջի Սիրիայի վիճակը։
Ադրբեջանի և Իրանի միջև երկկողմ հարաբերություններն են այսօր քննարկվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի կապի նախարար Մահմուդ Վաեզիի հանդիպման ժամանակ, հայտնում է contact.az-ը։
Շարունակվում են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումները Բաքվում, հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը։
Հայաստանի զարգացման հիմնադրամի և Նիդերլանդների Թագավորությունում մեր երկրի դեսպանության աջակցությամբ BNN հանրային հեռուստաընկերության «3 op Reis» ճամփորդական ծրագրի նկարահանող խումբը մեկշաբաթյա այցելությունից հետո Հայաստանի մասին 2 տեսաֆիլմ է հեռարձակել։
Սիդնեյում որոտացած հզոր պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել առնվազն 16 մարդ։ Պայթյունը որոտացել է մեգապոլիսի մարդաշատ շրջաններից մեկի ֆուդ կորտում, հայտնում է Daily Mail-ը։
Ֆիլիպինների Մինդանաո կղզում պայթյունի հետևանքով վիրավերվել են երկրի նախագահ Ռոդրիգո Դուերտեի անվտանգության ծառայության 7 աշխատակիցները և 2 զինվորական։
Արևելյան Հալեպի տարածքը, որտեղ ապրում է ավելի քան 90 հազար մարդ, կեսօրի դրությամբ ամբողջությամբ ազատագրվել է զինյալներից, հայտնում է Սիրիայում Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը։
Ռուսաստանցիների մեծ մասը հանդես է գալիս Արևմուտքի երկրների հետ մերձեցման օգտին, վկայում են «Լևադա-կենտրոնի» հարցման արդյունքները։
Իրանում սպանվել է ԴԱԻՇ-ի հրամանատարներից մեկը, հայտնում է APA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի անվտանգության նախարար Մահմուդ Ալևիին։
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ուղևորվել է ՌԴ՝ մասնակցելու նոյեմբերի 30-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին, հայտնում է APA գործակալությունը։
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը դեկտեմբերի 6-7-ը պաշտոնական այց կկատարի Ռուսաստան, ասվում է Թուրքիայի վարչապետի կայքում։ Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն։