Բաժիններ՝

Կանադայում հրշեջ ծառայության ինքնաթիռ է կnրծանվել. կան զnhեր

Կանադայում կործանվել է հրշեջ ծառայության Turbo Commander 690 Bird Dog 104 ինքնաթիռը։ Ավիաաղետը, որի հետևանքով զոհվել է երեք մարդ, տեղի է ունեցել Հյուսիսարևմտյան տարածքներում գտնվող Ֆորտ-Սիմպսոն քաղաքից 50 կմ հեռավորության վրա, հայտնում է կանադական CBC հեռուստաալիքը։

Bird Dog-ը փոքր միաշարժիչ ինքնաթիռներ են, որոնցում գտնվում է անձնակազմը՝ հրդեհի օջախի շրջանում օդային երթևեկությունը կառավարելու և հրդեհաշիջմանը անմիջականորեն մասնակցող այլ ինքնաթիռների գործողությունները համակարգելու համար։

Հյուսիսարևմտյան տարածքների հրշեջ ծառայությունը հայտնել է, որ ինքնաթիռը աշխատում էր Ֆորտ-Սիմպսոնի մերձակայքում գտնվող Մարտին-Հիլս շրջանում չորեքշաբթի երեկոյան հայտնաբերված 100 հեկտար տարածքով բնական հրդեհի մարման ուղղությամբ։

Ինչպես նշում է CBC-ն, սա առաջին դեպքը չէ, երբ Հյուսիսարևմտյան տարածքների հրշեջ ծառայությունը ծառայողական պարտականությունները կատարելիս անձնակազմի անդամներ է կորցնում։ Մասնավորապես, 2024 թվականին օդաչուն զոհվել էր անտառային հրդեհները մարելու ժամանակ Ֆորտ-Գուդ-Հոուպում, երբ նրա ուղղաթիռը կործանվել էր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930