Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները Վաշինգտոնում մեկ օրով երկարաձգվել են
Լիբանանի և Իսրայելի պատվիրակությունները Վաշինգտոնի բանակցություններում կշարունակեն քննարկել մտադրությունների հուշագիրը անվտանգության ոլորտում, որը նախատեսվում է ստորագրել ուրբաթ օրը։ Այս մասին Asharq al-Awsat թերթին հայտնել է պետդեպարտամենտի աղբյուրը։
«Իսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ միջնորդությամբ ընթացող բանակցությունները, որոնք պետք է ավարտվեին հունիսի 25-ին՝ հինգշաբթի, կշարունակվեն ևս մեկ օր, – հայտնել է նա։ – Հինգերորդ փուլը կվերսկսվի ուրբաթ առավոտյան»։
Աղբյուրն ընդգծել է, որ ԱՄՆ-ը աջակցում է առաջընթացի հասնելուն Լիբանանի հարավում հակամարտության կարգավորման հարցում։
Ավելի վաղ Al Hadath հեռուստաալիքը հայտնել էր, որ Իսրայելը, որպես բարի կամքի ժեստ, կարող է դուրս բերել իր զորքերը Լիբանանի հարավի օկուպացված մեկ կամ երկու շրջաններից։ Ամերիկացի միջնորդների առաջարկով այնտեղ նախատեսվում է ստեղծել «փորձնական գոտի», որը կզբաղեցնեն լիբանանյան բանակի ստորաբաժանումները։
Փորձի ընթացքում լիբանանցի զինվորականները պետք է ցուցադրեն իրավիճակը վերահսկողության տակ պահելու և «Հեզբոլլահ» շիա կազմակերպության (որի մարտիկները պետք է ամբողջությամբ լքեն Լիտանի գետից հարավ ընկած տարածքը) հնարավոր ներթափանցումներին դիմակայելու կարողություն։

