Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել

Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտարարել է, որ Սևաստոպոլի նահանգապետի հետ համատեղ որոշում է կայացվել տարածաշրջանային արտակարգ դրություն հայտարարելու մասին։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։

Ակսյոնովի խոսքով՝ արտակարգ դրության ռեժիմը թույլ է տալիս առավելագույն օպերատիվ կերպով լուծել խնդիրները՝ «բնակչության կենսապահովման համար կարևոր բոլոր ոլորտների կայուն գործունեությունը կազմակերպելու» նպատակով։

Ամռան սկզբից Ղրիմը վառելիքի ճգնաժամ է ապրում, որը վերջին օրերին սրվել է, այդ թվում՝ Սևաստոպոլում, ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումներից հետո էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով։

Հունիսի 21-ին Ղրիմի իշխանությունները հայտարարեցին, որ բենզինը և դիզելային վառելիքը բենզալցակայաններում կվաճառվեն միայն պետական ծառայություններին, որոնք ապահովում են թերակղզու կենսագործունեությունն ու անվտանգությունը։

Ղրիմում մանկական ամառային ճամբարների աշխատանքը դադարեցվել է մինչև սեպտեմբեր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930