Brent նավթը էժանացել է, մեկ բարելը՝ 73,75 դոլար
Ուրբաթ առավոտյան նավթը զգալիորեն էժանանում է՝ Հորմուզի նեղուցով համաշխարհային շուկա վառելիքի մատակարարումների վերսկսման սպասումների ֆոնին։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինը իջնում է 1,51 դոլարով (2,01 տոկոս)՝ մինչև 73,75 դոլար մեկ բարելի դիմաց։ Հինգշաբթի պայմանագրի գինը բարձրացել էր 1,52 դոլարով (2,1 տոկոս)՝ մինչև 75,26 դոլար մեկ բարելի դիմաց։
Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում WTI նավթի օգոստոսյան ֆյուչերսները էժանացել են 1,5 դոլարով (2,09 տոկոս)՝ մինչև 70,42 դոլար մեկ բարելի դիմաց։ Նախորդ աճուրդների արդյունքներով այս պայմանագրերի արժեքն աճել է 1,58 դոլարով (2,3 տոկոս)՝ մինչև 71,92 դոլար մեկ բարելի դիմաց։

