Բաժիններ՝

Ադրբեջանի ԱԳՆ-ն իր «սև ցուցակում» է ներառել ԼՂ այցելած արգենտինացի լրագրողներին

Ադրբեջանի ԱԳՆ-ն իր «սև ցուցակում» է ներառել մի շարք արգենտինացի լրագրողների, որոնք այցելել են Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին հայտնել է արգենտինական ռադիոյի աշխատակից Ռոման Լեյթմանը, որին Ադրբեջանում դարձյալ «պերսոնա նոն գրատա» են հայտարարել։

Լեյթմանը հայտարարել է, որ չի զղջում իր արարքի համար։ «Մի օր ես կայցելեմ Ադրբեջան։ Ես տարաձայնություններ չունեմ այդ ժողովրդի հետ»,- հայտնել է նա արգենտինական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում։

Ռադիոհաղորդավարը Լեռնային Ղարաբաղ է այցելել այս տարվա հունիսին։ Այնուհետ ԼՂ է այցելել նաև արգենտինական մամուլի ևս 2 ներկայացուցիչ՝ հաղորդավար Լեո Մոումջյանը (2016թ. հուլիս) և «Կլարին» թերթի աշխատակից Դանիել Վիտտարը (2016թ. օգոստոս)։
Նրանց անունները նույնպես ներառվել են Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031