Մոսկվայում կայացել է ՌԴ և Թուրքիայի վարչապետների հանդիպումը
Մոսկվայում կայացել է ՌԴ և Թուրքիայի վարչապետների հանդիպումը, հայտնում է NTV հեռուստաալիքը։ Հանդիպմանը Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն ասել է, որ ռուս-թուրքական հարաբերությունները դժվարին շրջանից հետո նորից սկսել են զարգանալ։
Նրա խոսքով՝ այդ հարաբերություններն ավելի լավ կզարգանան, քան նախկինում։
«Այս տարվա օգոստոսից, երբ սկսվեց հարաբերությունների նորմալացումը, մենք գործում ենք փուլային եղանակով։ Սակայն հարաբերությունները կարգավորումը պետք է ավելի արագ ընթանա։ Ռուսաստանն ու Թուրքիան պետք է համատեղ պայքար մղեն ահաբեկչության դեմ։ Մենք պետք է իրագործենք անավարտ նախագծերը»,- հայտարարել է Յըլդըրըմը։
Մեդվեդն իր հերթին ասել է, որ մեծ պոտենցյալ է առկա խոշոր նախագծերի իրականացման ու առևտրատնտեսական կապերի ընդլայնման համար։
«Պատմականորեն Ռուսաստանի և Թուրքիայի միջև միշտ եղել են խոշոր առևտրային կապեր։ Վերջին շրջանում դրանք թուլացել են։ Այսօրվա հանդիպման հիմնական նպատակը տնտեսական, մարդասիրական կապերի զարգացումը խթանելն է, ներդրումային ոլորտում համագործակցությունը»,- ասել է նա։
Հանդիպումը շարունակվել է փակ դռների հետևում։