Հզոր երկրաշարժ Ինդոնեզիայում, կա ավելի քան 20 զոհ
Ինդոնեզիայի Աչեխ նահանգում երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 24 մարդ, հայտնել են երկրի իշխանությունները։ Տասնյակ մարդիկ դեռ գտնվում են փլատակների տակ։
Իշխանությունները ենթադրում են, որ զոհերի թիվը կարող է ավելանալ։
Բազմաթիվ մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները։ Ներկայումս շարունակվում են փրկարարական աշխատանքները։