Բաժիններ՝

«Տարածաշրջանի ապագան կախված է Թուրքիայից և Ռուսաստանից». Բինալի Յըլդըրըմ

Պաշտոնական այցով ՌԴ-ում գտնվող Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրմը հայտարարել է, որ ռուս-թուրքական հարաբերությունները ոչ թե երկու երկրների հարաբերություններ են, այլև դրանք զգալի ազդեցություն ունեն տարածաշրջանի կյանքի վրա։ Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը։

«Հաշվի առնելով տարածաշրջանի յուրահատկությունը՝ Ռուսաստանի և Թուրքիայի վրա առանձնահատուկ պատասխանատվություն է ընկած։ Ելնելով դրանից՝ կարելի է եզրակացնել, որ եթե փակենք աչքերը տարածաշրջանի խնդիրների վրա, դրանք գլոբալ մասշտաբներ ձեռք կբերեն»,- նշել է վարչապետը։

Նրա խոսքով՝ նման ահաբեկչական խմբավորումների առաջացումը, ինչպիսիք են PKK-ն, ԴԱԻՇ-ը, «Ալ-Քաիդան» կամ «Բոկո Հարամը», տարածաշջանային խնդիրների լուծման դանդաղումն է։

«Նման մոտեցումը հանգեցնում է նոր, ավելի բարդ խնդիրների առաջացման»,- ընդգծել է Յըլդըրըմը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս