Բաժիններ՝

Սիրիան մեղադրել է Իսրայելին ռազմական օդանավակայանը գնդակոծելու մեջ

Սիրիայի իշխանությունները Իսրայելին մեղադրել են Դամասկոսի հարավարևմտյան «Մեզզե» օդանավակայանին հարված հասցնելու մեջ։

Դամասկոսի արվարձանում տեղի են ունեցել մի շարք պայթյուններ, զոհերի ու տուժածների մասին տեղեկություններ չկան, հայտնում են ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Սիրիայի պետական հեռուստատեսությանը։

Նրանք մեջբերել են Սիրիայի կառավարական բանակի հայտարարությունը, որտեղ ասվում է, որ օդանավակայանին հարված է հասցվել Իսրայելի տարածքից։

Տվյալներից մեկի համաձայն՝ խոսքը հրթիռակոծության մասին է, մյուսի համաձան՝ ավիահարվածի։ SANA գործակալության հաղորդմամբ՝ պայթյունների վայրեր են ուղարկվել շտապօգնության մեքենաներ։

Սիրիայի բանակային հրամանատարությունը նախազգուշացրել է Իսրայելին հետևանքների մասին, որոնք կարող է հանգեցնել հարձակումը։
Իսրայելը դեռ չի մեկնաբանել մեղադրանքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031