Բաժիններ՝

Միջուկային գործարքը նոր էջ է բացել Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում. ՌԴ ԱԳՆ

Իրանի և «Մեծ վեցյակի» միջև կնքված գործարքը (JCPOA) նոր էջ է բացել Իրանի և աշխարհի հետ հարաբերություններում, այդ թվում՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխնախագահ Սերգեյ Ռյաբկովը։

Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

Ռյաբկովն այդ հայտարարությունն արել է Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանայիի հետ հանդիպմանը։

Հանդիպումը կայացել է JCPOA-ի կյանքի կոչման առաջին տարեդարձի կապակցությամբ, որը սկսվել է 2016թ. հունվարի 16-ին։

Ռյաբկովի խոսքով՝ անցած տարին ապացուցել է, որ Իրանը շարժվում է ճիշտ ուղղությամբ։ Իրանցի դեսպանը նշել է, որ անգնահատելի է Ռուսաստանի դերը JCPOA-իրականացման հարցում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս