![](/banners/BeFunky-design.jpg)
Թրամփը չի բացառել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու հնարավորությունը
![](https://168.am/wp-content/uploads/2016/12/tramp.jpg11.jpg)
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է առժամանակ ուժի մեջ պահել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, սակայն չի բացառել, որ ապագայում կարող է չեղարկել դրանք:
The Wall Street Journalին տված հարցազրույցում Թրամփն ընդգծել է, որ ԱՄՆն կարող է չեղարկել պատժամիջոցները, եթե Ռուսաստանը համագործակցի ԱՄՆի հետ որոշ հարցերում, մասնավորապես, ահաբեկչության դեմ պայքարում:
«Եթե մենք կարող ենք միասին աշխատել, և եթե Ռուսաստանն իրոք օգնում է մեզ, ապա ինչո՞ւ չչեղարկել պատժամիջոցները»,ասել է Դոնալդ Թրամփը:
Նա խոսել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու հավանականության մասին` ընդգծելով, որ նման ցանկություն կա թե’ Պուտինի, թե’ իր կողմից:
ԱՄՆ նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին: