
Ջորջ Բուշի դուստրերը նամակ են գրել Օբամայի աղջիկներին

ԱՄՆ-ի 43-րդ նախագահ Ջորջ Բուշի դուստրերը՝ Բարբարան եւ Ջեննան, նամակ են գրել Բարաք Օբամայի դուստրերին՝ Մալիային եւ Սաշային, որտեղ նրանց խորհուրդներ են տվել Սպիտակ տնից դուրս կյանքի վերաբերյալ: Այս մասին հայտնել է Time-ը:
«Այժմ դուք կընդունվեք նախկին նախագահների երեխաների ակումբ. դիրք, որին դուք չէիք ձգտում»,- ասված է նամակում:
Իրենց նամակում նրանք նաեւ հորդորում են չմոռանալ այն մարդկանց, ովքեր աշխատում են Սպիտակ տանը, մասնավորապես, ծաղկահարդար Նենսիին, եւ խորհուրդ են տալիս կապեր պահպանել ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության գործակալների հետ:
«Մենք կապի մեջ ենք մնում Գաղտնի ծառայության հետ: Դրա աշխատակիցները եղել են մեր հասունացման, նշանադրության եւ նույնիսկ մեղրամիսի վկաները: Մենք գիտենք՝ ամեն ինչ չէր, որ դյուրին է եղել. դուք, ինչպես եւ մենք, եղել ենք դեռահասներ, որոնց անդադրում հսկել են այդ մարդիկ: Բայց նրանք իրենց կյանքն էին վտանգում հանուն ձեզ»,- նշել են Բարբարա եւ Ջեննա Բուշերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` AP-ի