Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելին, որը ներկայումս ձերբակաված է Թուրքիայում, անվանել է գերմանական լրտես:
Նիդերլանդների կառավարությունը դեմ է արտահայտվել Թուրքիայում սպասվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շուրջ Ռոտերդամում նախատեսված քարոզչական հանրահավաքի անցկացմանը:
Հոլանդիայի Ալմելո քաղաքում մարտի 3-ին տեղի է ունեցել Հաագայի Թուրքադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինի դատավարությունը։
Խոջալույի չեզոքացման գործողության սկսվելուց հետո քաղաքացական բնակչությունն օգտվեց հայկական ուժերի կողմից թողնված հումանիտար միջանցքից՝ անդրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող Աղդամ քաղաք անցնելու նպատակով: Սակայն այստեղ նրանց սպասում էր արյունալի մի նոր իրադարձություն:
ՌԴ ճանապարհային ոստիկանությունը աշխատանքներ է տանում փրկելու Օրենբուրգում վթարի ենթարկված բեռնատարում գտնվող վագրերին:
«Քաղաքագիտության մեջ կա մի կանոն՝ եթե պայմանավորվել եք ֆուտբոլ խաղալ, պետք է խաղալ ֆուտբոլ, իսկ Ադրբեջանն առաջին խաղակեսում խաղում է ֆուտբոլ, երկրորդում՝ բասկետբոլ, դա չի տեղավորվում ոչ մի օրինաչափության մեջ»։
Թուրքիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Մևլյութ Չավուշօղլուն և Զիգմար Գաբրիելը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են հանդիպել մարտի 8-ին:
«Տեղահանումներից հետո քեմալականները հայերին այլևս դաշնակիցներ չէին համարում ու այս մտածողությամբ էին առաջնորդվում ցեղասպանության քաղաքական և տնտեսական հարցերի շուրջ որոշումներ կայացնելիս: Նրանք գտնում էին, որ տեղահանման ծախսերը պետք է կատարվեն նույն՝ տեղահանվածների հաշվին», ասում է Քըրթը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ակնկալում է հանդիպում ունենալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մարտի կեսերին:
SOCAR-ը 2017թ. փետրվարին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով արտահանել է 1 մլն 989 հազար 636 տոննա նավթ, ինչը, համեմատած նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի, 17.13 տոկոսով ավելի պակաս է:
Մեծ Բրիտանիայում մեքենայի ղեկին շարժական հեռախոսից օգտվելը կպատժվի 200 եվրոյի (248 դոլարի) չափով տուգանքով, իսկ առանձին դեպքերում կարող է հիմք դառնալ վարորդական իրավունքից զրկելու համար:
«Գիտեք մենք ունենք բազմաթիվ հայտնի մարդիկ` Մխիթարյան ունենք, մենք ունենք Լևոն Արոնյան, ունենք օլիմպիական չեմպիոններ, բայց կարծում եմ, որ Եվրամիությանը կարող ենք օգտակար լինել նաև ապրանքներ արտահանելով, բայց ոչ միայն»:
Պատմության մեջ առաջին անգամ Իսրայելը ձեռնամուխ է եղել գազի արտահանմանը, հայտնում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով Delek Drilling ընկերությանը, որը հանդիսանում է կոնսորցիումի մաս, որը զբաղվում է Իսրայելի գազային հանքավայրերի մշակմամբ։
ՌԴ Արևմտյան ռազմական օկրուգի շտաբի ռազմական վարչության պետ, գեներալ-մայոր Պյոտր Միլյուխինը պայթել է Սիրիայում ականի վրա, նրան տեղափոխել են Մոսկվա, հայտնում է «Ֆոնտանկան»։
Ադրբեջանական SOCAR ընկերությունը 2017թ. փետրվարին «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթատարով արտահանել է 1 մլն 989 հազար 636 տոննա նավթ, ինչը 17.13%-ով քիչ է՝ համեմատած անցած տարվա նմանատիպ ցուցանիշի հետ։
ՌԴ կառավարությունը Պետդումայի քննարկմանն է դրել օրինագիծ, որը նախատեսում է արգելք սահմանել ԵՏՄ երկրների տարածքից Ռուսաստան մատակարարվող առանձին կատեգորիայի ապրանքների շրջանառության վրա, ասվում է նախարարների կաբինետի կայքում։
Նյու Յորքում Թրամփի միջաղգային հյուրանոցում (Trump International Hotel and Tower) հրդեհ է ծագել, ինչի հետևանքով տուժել է 1 մարդ, հայտնում է The New York Post-ը։
«Դա արված էր Հայաստանի դիրքորոշումը ավելի ընկալելի և ընդգծված դարձնելու միջազգային հանրությանը: Նախագահ Սերժ Սարգսյանը հստակ ներկայացրեց արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բոլոր խոչընդոտները»,- ասաց Բեքարյանը:
Ռուս գիտնականներն ավարտում են այն դեղային պատրաստուկի մինչկլինիկական փորձարկումները, որն, ինչպես ենթադրվում է, ունակ կլինի պայքարելու չարորակ ուռուցքների դեմ նույնիսկ հիվանդության վերջին փուլում:
Կրեմլում չեն ուսումնասիրել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հիմնադրամի հրապարակած նյութերը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի մասին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան RIA Novosti-ի հետ զրույցում հայտարարել է, որ կդիմի իր ադրբեջանցի գործընկերոջը՝ Էլմիրա Սուլեյմանովային՝ խնդրելով ստուգել Բաքվի քննչական մեկուսարանում պահվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի պահման պայմանները։
Ֆրանսիայի Կալե քաղաքում տեղի իշխանություններն արգելել են ներգաղթյալներին սնունդ բաժանել, հայտնում է Le Monde պարբերականը։
Ոչ մի նմանատիպ խոստում կամ համաձայնագիր չկա, ես չեմ կարող դա ձեզ փաստաթղթով ապացուցել, եթե ինչ-որ մեկը ցանկանա տեսնել, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Le Temps թերթին տված հարցազրույցում։
Ուկրաինայի քաղաքացիները կարող են ԵՄ ճանապարհորդել առանց վիզաների՝ համաձայն ոչ ֆորմալ համաձայնագրի, որը ձեռք է բերվել Խորհրդարանի և Խորհրդի միջև փետրվարի 28-ին։
ՆԱՏՕ-ն կապվել է Ռուսաստանի գլխավոր շտաբի հետ 2014թ. հարաբերությունների սառեցումից ի վեր առաջին անգամ, հայտնել են ՌԴ ՊՆ-ից, հայտնում է Interfax-ը։
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է։ Այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը հայտնել են հատուկ ներկայացուցչության մամուլի ծառայությունից։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերը ռուսական ավիացիայի օգնությամբ դարձյալ ազատագրել են Պալմիրան ԴԱԻՇ-ի զինյալներից։
Յուրաքանչյուր սառեցված հակամարտություն ԵԱՀԿ տիրույթում ունի իր առանձնահատկությունը։ Այս մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, «Եվրոպան՝ ճնշման տակ։ ԵԱՀԿ-ն՝ անվտանգության սպառնալիքի վատ պայմաններում» համաժողովի ժամանակ, որը անցկացվում է Վիեննայում, ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը։
Թբիլիսիի «Ռեդիսոն» հյուրանոցում բացվել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Այսօր բաքվի Սաբուչինի շրջանային դատարանում ավարտվել է դատական գործընթաց բոլգեր Մեհման Հուսեյնովի նկատմամբ, որի դեմ հայց էր ներկայացրել Նասիմինի շրջանի ոստիկանության պետը, հայտնում է haqqin.az-ը։