Բաժիններ՝

Պետդումայում օրինագիծ է մտցվել Հայաստանից և ԵՏՄ մյուս երկրներից «պատժամիջոցային» ապրանքների արգելքի մասին

ՌԴ կառավարությունը Պետդումայի քննարկմանն է դրել օրինագիծ, որը նախատեսում է արգելք սահմանել ԵՏՄ երկրների տարածքից Ռուսաստան մատակարարվող առանձին կատեգորիայի ապրանքների շրջանառության վրա, ասվում է նախարարների կաբինետի կայքում։

ՌԴ կառավարությունը նաև կարծում է, որ օրինագիծը կարող է ուժեղացնել ապրանքների շրջանառության արդյունավետությունը և նրանց համար ապահովել շրջանառության միասնական պայմաններ՝ չհենվելով մատակարարման եղանակի ու մի շարք այլ գործոնների վրա։

Համապատասխան օրինագիծը նախապատրաստվել է ՌԴ ֆինանսների նախարարության կողմից և փետրվարի սկզբին հավանության է արժանացել կառավարության հանձնաժողովի կողմից։

Եթե օրենքն ընդունվի, ՌԴ կառավարությունը իրավունք կունենա արգելել ապրանքների շրջանառությունը, որոնք ներկրվել են երրորդ երկրներից այն կանոններով, որոնք տարբերվում են ԵՏՄ-ից, հայտնում է РБК-ն։

ՌԴ կառավարությունը նաև ցանկանում է չթույլատրել ապրանքների շրջանառությունը, որոնց ներկրումը Ռուսաստան երրորդ երկրներից արգելված է կամ սահմանափակ և «ապրանքների այլ կատեգորիաներ, որոնք որոշվում են Ռուսաստանի նախագահի հրամանագրերով», ասվում է օրինագծում։

Ռուսաստանցիների համար դա կարող է նշանակել այսպես կոչված «պատժամիջոցային ապրանքների» գնման հնարավորության կրճատում։

ԵՏՄ-ի անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախտանն ու Ղրղըզստանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս