Բաժիններ՝

«Ոչ ոք երաշխիքներ չի տվել, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվելու». Ստոլտենբերգ

Ոչ մի նմանատիպ խոստում կամ համաձայնագիր չկա, ես չեմ կարող դա ձեզ փաստաթղթով ապացուցել, եթե ինչ-որ մեկը ցանկանա տեսնել, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Le Temps թերթին տված հարցազրույցում։

Նա վստահ է, որ անընդունելի է երաշխիքներ տալ, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Մոսկվան իրավունք չունեն բանակցություններ վարել՝ վճռելով, օրինակ՝ Լեհաստանի կամ Էստոնիայի ապագան։
Ստոլտենբերգը չի համաձայնել նրա հետ, որ ՆԱՏՕ-ն հրաժարվի իր կազմում ներառել Ուկրաինային և Վրաստանին։

«Դա բացառապես վտանգավոր կլիներ»,- ասել է նա։
Ստոլտենբերգի խոսքով՝ եթե ՆԱՏՕ-ն համաձայնի իր դռները փակել Ուկրաինայի կամ Վրաստանի առաջ, որպեսզի մեղմացնի հարաբերությունը Ռուսաստանի հետ, ապա դա կնշանակի, որ նա ընդունել է անընդունելին՝ ազդեցության ոլորտների վերականգնում, երբ մեծ պետությունները որոշումներ են կայացնում փոքրերի փոխարեն։

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ընտրել սեփական ուղին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031