Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն և ՌԴ գլխավոր շտաբը վարել են սառեցումից ի վեր առաջին բանակցությունները

ՆԱՏՕ-ն կապվել է Ռուսաստանի գլխավոր շտաբի հետ 2014թ. հարաբերությունների սառեցումից ի վեր առաջին անգամ, հայտնել են ՌԴ ՊՆ-ից, հայտնում է Interfax-ը։

ՌԴ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը և ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ Պյոտր Պավելը մարտի 3-ին հեռախոսազրույց են ունեցել դաշինքի նախաձեռնությամբ, նշել են գերատեսչությունից։

«Դա Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի կողմից հարաբերությունների սառեցման մասին որոշումից հետո առաջին բարձր մակարդակի շփումն է ռազմական գծով»,- հայտնել է ռուսական կողմը։

ՌԴ ՊՆ-ում հայտնել են, որ Գերասիմովն ու Պավելը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության վերականգնման հեռանկարները։

«Հաստատվել է փոխադարձ քայլերի անհրաժեշտությունը՝ ուղղված Եվրոպայում լարվածության նվազեցմանն ու իրավիճակի կայունացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ղրիմի բռնակցումից ու Ուկրաինայի արևելքում ռազմական գործողություններն սկսվելուց հետո ՆԱՏՕ-ին հայտարարել էր Ռուսաստանի հետ համագործակցության դադարեցման մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս