Օրեմբուրգում վագրերով բեռնված բեռնատարը վթարի է ենթարկվել
ՌԴ ճանապարհային ոստիկանությունը աշխատանքներ է տանում փրկելու Օրենբուրգում վթարի ենթարկված բեռնատարում գտնվող վագրերին:
Ինչպես հաղորդում է Րիա.ռուն-, ոստիկանություն է զանգել բեռնատարի սեփականատերը, ով հատուկ սարքով հետեւել է մեքենայի ընթացքին եւ ասել, որ իրեն պատկանող ավտոմեքենան արդեն մի քանի ժամ է կանգնել է եւ առաջ չի ընթանում, իսկ բեռնատարում գտնվում են հազվադեպ հանդիպող վագրեր, որոնց տեղափոխում էին Վոլգոգրադում
գտնվող կրկես:
«Մեքենան գտնվում էճանապարհից ոչ հեռու: Վարորդը եւ բեռնատարին ուղեկցող ավտոմեքենան դեպքի վայրում չեն, իսկ բեռնատարի խցիկից ձայներ են գալիս: Ավտոպատահարի վայր է ժամանել նաեւ վարժեցնողը: Բեռնախցիկը բացելուց հետո հայտնաբերվել է հինգ վանդակ` վագրերով»,նշված է հաղորդագրության մեջ: