Բաժիններ՝

Էրդողանը Թուրքիայում ձերբակալված լրագրողին գերմանական լրտես է անվանել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելին, որը ներկայումս ձերբակաված է Թուրքիայում, անվանել է գերմանական լրտես:

Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-­ն: Էրդողանը Յուջելին մեղադրել է նաև մոտ մեկ ամիս Թուրքիայի գերմանական հյուպատոսությունում թաքնվելու մեջ:

Թուրք գերմանական հարաբերությունները Յուջելի ձերբակալության պատճառով վերջին օրերին ավելի են լարվել : Յուջելի ձերբակալման առնչությամբ Բեռլինում Թուրքիայի դեսպան Ալի Քեմալ Այդընը փետրվարի 28­ին կանչվել էր Գերմանիայի արտաքին
գործերի նախարարություն:

Այստեղ նրան հայտնել էին, որ Յուջելի կալանավորումն անընդունելի է և անհամաչափ: Բացի այդ, նշվել էր, որ լրագրողի ձերբակալությամբ թուրք­գերմանական հարաբերություններն ավելի բարդ շրջան են թևակոխում:

Դենիզ Յուջելը մեղադրվում է ահաբեկչական կազմակերպությանը հարելու, տվյալների ոչ ճիշտ օգտագործման, ինչպես նաև ահաբեկչություն քարոզելու մեջ:

Պատճառը Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքի էլեկտրոնային փոստի նկատմամբ իրականացված հաքերային հարձակումների թեման լուսաբանելն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031