Ֆրանսիական իշխանությունները որոշում են կայացրել հրաժարվել հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում էլեկտրոնային քվեարկությունից կիբերհարձակումների բարձր սպառնալիքի պատճառով, ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Ղրղըզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկի «Ալա-Արչա» պետական համալիրում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ շանտաժի հետ է համեմատել ԵՏՄ շրջանակում ինտեգրացման փորձերը երկկողմ հակասությունների պատանդ դարձնելը։
Ֆրանսիայի ընդդիմադիր «Հանրապետականներ» կուսակցության քաղաքական կոմիտեն երեկ երեկոյան միաձայն աջակցել է կուսակցական փրայմերիզների հաղթող Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի թեկնածությանը նախագահական ընտրություններում, հայտնում է RIA Novosti-ն։
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Մոսկվա այցի շրջանակներում հանդիպել է ՌԴ փոխվարչապետ, Ռուսաստան-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Դմիտրի Ռոգոզինի հետ։
Ռուս-ամերիկյան հարաբերություններն անխուսափելիորեն կկարգավորվեն։ Այս մասին, ինչպես հայտնում է Interfax-ը, CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել Ղրղզստանի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ Ղրղզստան այցելելու հրավերի և հյուրընկալության համար: «Այս տարվա մեր առաջին նիստն անցավ կառուցողական մթնոլորտում, և այս հարթակը, որի շրջանակում լուծումներ են ստանում տնտեսական հարաբերությունների ակտիվացմանն ու խոչընդոտների վերացմանը վերաբերող հարցեր, ճիշտ հարթակ է:
Ռուսաստանում՝ Կամչատկայի Օլյուտորսկի շրջանում, տեղի է ունեցել 5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։
ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Անթալիայում այսօր հանդիպել է իր թուրք և ամերիկացի գործընկերների հետ, որպեսզի քննարկի Սիրիայում և Իրաքում իրավիճակը, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարությանը։
Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից առաջ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանին և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների կառավարությունների ղեկավարներին ընդունել է Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևը:
Ղրղզստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Բիշքեկում առանձնազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ։
ՌԴ Միներալնիե Վոդի քաղաքի մաքսային ծառայության աշխատակիցները կասեցրել են Թուրքիայից «պատժամիջոցային» պոմիդորների անօրինական ներկրումն ու իրացումը, որոնք ՌԴ էին հասել Հայաստանի տարածքով, հայտնում է Հյուսիսկովկասյան մաքսային վարչության մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Rusarminfo-ն։
Հայաստանի քաղաքացիները ԱՊՀ երկրների մյուս քաղաքացիների համեմատ ավելի հաճախ են խախտում Ռուսաստանում ճանապարհային երթևեկության կանոնները։
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին 2004թ. օգոստոսի սկզբին հրամայել էր խորտակել նավը, որում գտնվել են Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին և Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը։ Այս մասին պատմել է Վրաստանի ռազմածովային ուժերի հրամանատարի նախկին տեղակալ Վիկտոր Չելիձենմ հայտնում է Lenta.ru-ն։
Իրաքի անվտանգության ծառայությունները իրենց վերահսկողության տակ են վերցրել Մոսուլի գլխավոր կառավարական շինությունը։
Կանադան պետք է պատրաստ լինի, որ Ռուսաստանը կփորձի ապակայունացնել երկրի քաղաքական համակարգը։ Այս մասին հայտարարել է Կանադայի ԱԳՆ ղեկավար Խրիստյա Ֆրիլանդը, հայտնում է Reuters-ը։
Bloomberg գործակալությունն իր կայքում հրապարակել է մոլորակի ամենահարուստ մարդկանց թոփ-500-ը: Վարկանիշը գլխավորել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը (85,6 մլրդ դոլար), երկրորդ տեղում է ամերիկացի բիզնեսմեն Ուորեն Բաֆեթը (78,9 մլրդ դոլար), երրորդում՝ Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը (73,5 մլրդ):
Զանգվածային լրատվության միջոցների հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տնօրեն Մայքլ Ջորջ Լինքը դատապարտել են Ադրբեջանի իշխանությունների կողմից բլոգեր և «Լրագրողների ազատություն և անվտանգության» ինստիտուտի ներկայացուցիչ Մեհման Հուսեյնովի ազատազրկումը և կոչ են արել ազատ արձակել նրան:
Գերմանիայի կառավարությունը Թուրքիայի նախկին էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզին արգելել է սահմանադրական հանրաքվեին ընդառաջ քարոզարշավ իրականացնել:
Ադրբեջանի անշարժ գույքի պետական կոմիտեն 2017-ի ապրիլի 4-ին նոր աճուրդ է նշանակել: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
«Ես կոչ կանեի ավելի բարդ մտածողություն կիրառել, քան՝ «իսկ Դուք, Ձեր զենքը», հետո՞ ինչ»,- այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռուս հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովը՝ անդրադառնալով Հայաստանում հետապրիլյան բողոքի ալիքին, որն ուղղված էր ռուս-ադրբեջանական զենքի գործարքների դեմ։
«Ո՞վ է Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանը, ո՞վ, Դուք նրան գիտե՞ք։ Ի պաշտոնե՝ գուցե գիտեք, իսկ ո՞վ է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը՝ Փոլադ Բյուլբյուլօղլին, նա վառ անհատականություն է։ Ես մի բան չեմ հասկանում։ Նայեք, թե որքան էթնիկ հայեր կան ՌԴ Պետդումայում՝ սենատորներ, երբ սկսվեցին ապրիլյան իրադարձությունները, որտե՞ղ էին նրանք, ինչո՞ւ Պետդումայում լսումներ չնախաձեռնեցին»:
Մինչ շարունակվում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, աշխարհում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սայմոն Մակդոնալդը։
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին տեղափոխող ուղղաթիռը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպեն Վաշինգտոնում մարտի 14-ին։ Այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը։
«Ես նախկինի նման կարծում եմ, որ ռուսերեն լեզվի ազատ իմացությունը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի, առանց դրա հնարավոր չէ պատկերացնել Հայաստանի ապագան։ Ես չեմ հրաժարվում իմ խոսքերից, եթե որևէ մեկը պատրաստ է վիճարկել և բանավիճել, պատրաստ եմ հանրային քննարկման»,- ասաց Կիսելյովը։
Բրիտանական Mirror պարբերականի լրագրողները սյուժե են նկարահանել Սանկտ Պետերբուրգի հանրակացարանի մասին, որտեղ մեծացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ժամանել է Երևան, որտեղ կայանալու են անվտանգության հարցերով ռուս-հայկական խորհրդատվություններ, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Եվգենյա Անոշինին։
Այսօր Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում քննարկման է դրվել 5-րդ գումարման Միլի մեջլիսի պատգամավոր Մեհրիբան Ալիևայի լիազորությունների կասեցման հարցը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունների միջև ստորագրվել է 2017-2018թթ. Համագործակցության և խորհրդատվությունների պլան, հայտնում է APA գործակալությունը։
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է Ռուսաստան-Թուրքիա-Իրան ձևաչափի հեռանկարայնության մասին, հայտնում է Interfax-ը։