Բաժիններ՝

Սիրիայում ականի վրա ռուս գեներալ է պայթել. ԶԼՄ-ներ

ՌԴ Արևմտյան ռազմական օկրուգի շտաբի ռազմական վարչության պետ, գեներալ-մայոր Պյոտր Միլյուխինը պայթել է Սիրիայում ականի վրա, նրան տեղափոխել են Մոսկվա, հայտնում է «Ֆոնտանկան»։

Պարբերականի տեղեկություններով՝ Միլյուխինը վիրավորվել է մոտ 1 շաբաթ առաջ։ Պալմիրայի համար մղված մարտերում նա կորցրել է ոտքերն ու աչքերը՝ պայթելով ականի վրա։

Տեղում նրան բժշկական օգնություն ցուցաբերվել է, սակայն վիճակի վատացումից հետո գեներալին տեղափոխել են Մոսկվա՝ Բուրդենկոյի անվան ռազմական հոսպիտալ։
«Նա մեզ մոտ է։ Ավելին ասելու իրավունք չունենք»,- հայտնել են հոսպիտալից։
Միլյուխինն առաջին ռուս գեներալն է, որը վիրավորվել է Սիրիայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս