Բաժիններ՝

Իսրայելն սկսել է գազ արտահանել

Պատմության մեջ առաջին անգամ Իսրայելը ձեռնամուխ է եղել գազի արտահանմանը, հայտնում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով Delek Drilling ընկերությանը, որը հանդիսանում է կոնսորցիումի մաս, որը զբաղվում է Իսրայելի գազային հանքավայրերի մշակմամբ։

Ինչպես հայտնում է Delek Drilling ընկերությունը, գազի արտահանումը «Թամար» հանքավայրից Հորդանան, սկսվել է այս տարվա հունվարին։

Այդ գազի գնորդներն են հորդանանյան Arab Potash և Jordan Bromine ընկերությունները, որոնք 2014թ. ստորագրել են «Թամար» հանքավայրից 2 մլրդ խմ գազի ներկրման մասին 15-ամյա համաձայնագիր։

«Թամարը» գազային հանքավայր է Իսրայելում՝ Միջերկրական ծովի ավազանում։ Հանքավայրի ապացուցված պահուստները գնահատվում են 200 մլրդ խմ գազ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս