Բաժիններ՝

Նավթի արտահանումը «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթատարով կրճատվել է 17%-ով

Ադրբեջանական SOCAR ընկերությունը 2017թ. փետրվարին «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթատարով արտահանել է 1 մլն 989 հազար 636 տոննա նավթ, ինչը 17.13%-ով քիչ է՝ համեմատած անցած տարվա նմանատիպ ցուցանիշի հետ։

Ինչպես ԱՊԱ գործակալությանը հայտնել են SOCAR-ից, 2017թ. հունվար-փետրվարին «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթատարով արտահանվել է 4 մլն 401 հազար 899 տոննա նավթ, ինչը 6.13%-ով քիչ է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

«Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթատարի շահագործումից հետո և մինչև 2017թ. մարտի 1-ը «Բաքու-Թբիլիսի-Ջեյհանով» համաշխարհային շուկա է արտահանվել 325 մլն 939 հազար 961 հազար հում նավթ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս