Բաժիններ՝

«Յուրաքանչյուր սառեցված հակամարտություն ունի իր առանձնահատկությունը». Լամբերտո Զանիեր

Յուրաքանչյուր սառեցված հակամարտություն ԵԱՀԿ տիրույթում ունի իր առանձնահատկությունը։ Այս մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, «Եվրոպան՝ ճնշման տակ։ ԵԱՀԿ-ն՝ անվտանգության սպառնալիքի վատ պայմաններում» համաժողովի ժամանակ, որը անցկացվում է Վիեննայում, ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը։

Նրա կարծիքով՝ ներկայումս դժվար է կազմել միասնական օրակարգ։
«Երբ ավարտվեց Սառը պատերազմը, մենք մտածեցինք, թե բոլոր խնդիրները լուծված են։ Այնուհետ առաջացան հակամարտություններ նախկին Խորհրդային Միության տարածքում և Հարավսլավիայում։

Այդ ժամանակ դարձյալ առաջացավ ԵԱՀԿ-ի անհրաժեշտությունը։
Յուրաքանչյուր սառեցված հակամարտություն ունի իր առանձնահատկությունը։
ԵԱՀԿ-ի մեջ են մտնում տարբեր քաղաքական նպատակներ ունեցող երկրներ, սակայն միասնական աշխարհագրությամբ և աշխարհաքաղաքականությամբ»,- ասել է Զանիերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս