Բաժիններ՝

ՌԴ մարդու իրավունքների պաշտպանը կդիմի իր ադրբեջանցի գործընկերոջը Լապշինի հարցով

ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան RIA Novosti-ի հետ զրույցում հայտարարել է, որ կդիմի իր ադրբեջանցի գործընկերոջը՝ Էլմիրա Սուլեյմանովային՝ խնդրելով ստուգել Բաքվի քննչական մեկուսարանում պահվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի պահման պայմանները։

«Լրագրողները հատուկ պրոֆեսիոնալ միություն են, որոնք աշխատում են ռիսկի գոտում և պահանջում են առանձնահատուկ ուշադրություն և հարգանք։ Մեր լրագրողի դեպքում (Լապշին), որին Բելառուսն արտահանձնել է Ադրբեջանին, ես հայտարարությամբ եմ հանդես եկել։

Ցավում եմ, որ ադրբեջանցի գործընկերներս չլսեցին։ Կդիմեմ Ադրբեջանի օմբուդսմենին, որպեսզի նա կարողանա այցելել մեր քաղաքացուն և համոզվել, որ նա կալանքի տակ գտնվելու ժամանակ բժշկական օգնության կարիք չունի և բողոքներ՝ պահման պայմաններից»,- ասել է Մոսկալկովան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031