Բաժիններ՝

Ֆրանսիական Կալեի քաղաքապետն արգելել է սնունդ բաժանել ներգաղթյալներին

Ֆրանսիայի Կալե քաղաքում տեղի իշխանություններն արգելել են ներգաղթյալներին սնունդ բաժանել, հայտնում է Le Monde պարբերականը։

Քաղաքապետ Նատաշա Բուշարը ստորագրել է արգելքի մասին վճիռը քաղաք Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Բրյունո Լե Ռուի այցից հետո։

Ինչպես նշում է թերթը, Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը աջակցել է Կալեի քաղաքապետի այդ նախաձեռնությանը։

Կալեի ներգաղթյալների ճամբարը քանդվել էր 2016թ. նոյեմբերին, սակայն չնայած դրան, Կալեում ամեն դեպքում կա մի քանի հարյուր ներգաղթյալ, որոնք սնունդ են ստանում տեղի օգնության կազմակերպություններից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս