Բաժիններ՝

Բաքու-Թբիլիսի-Ջեյհանով նավթի արտահանումը կտրուկ անկում է ապրել

SOCAR-ը 2017թ. փետրվարին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով արտահանել է 1 մլն 989 հազար 636 տոննա նավթ, ինչը, համեմատած նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի, 17.13 տոկոսով ավելի պակաս է:

Ինչպես հաղոդում է APA գործակալությունը, SOCAR-ը 2017թ. հունվար-փետրվարին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով արտահանել է 4 մլն 401 հազար 899 տոննա նավթ, ինչը, համեմատած նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի, 6.13 տոկոսով ավելի քիչ է:

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շահագործման պահից մինչև 2017թ. մարտի 1-ը ԲԹՋ նավթամուղով համաշխարհային շուկա է արտահանվել 325 մլն 939 հազար 961 տոննա հում նավթ: 2017թ. փետրվարին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով արտահանվել է նաև 571 հազար 860 տոննա թուրքմենական նավթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս