Բաժիններ՝

Հերբերտ Զալբերի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է։ Այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը հայտնել են հատուկ ներկայացուցչության մամուլի ծառայությունից։

Այդ մասին որոշումն ընդունվել է փետրվարի 17-ին կայացած ԵՄ խորհրդի նիստում։
Հերբերտ Զալբերի մանդատը ուժի մեջ կմնա մինչև 2018թ. հունիսի 30-ը։

Հաղորդվում է, որ նրա մանդատը ներառում է ԵՄ-ի՝ կառավարությունների, խորհրդարանների, արդարադատության մարմինների, տարածաշրջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ երկխոսության ընդլայնում։

Զալբերի լիազորությունների ժամկետն սպառվել էր փետրվարի 28-ին։
Նա այդ պաշտոնին նշանակվել էր 2014թ. հունիսի 8-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս