Բաժիններ՝

ԵՄ-ն համաձայնեցրել է առանց վիզայի ռեժիմն ուկրաինացիների համար

Ուկրաինայի քաղաքացիները կարող են ԵՄ ճանապարհորդել առանց վիզաների՝ համաձայն ոչ ֆորմալ համաձայնագրի, որը ձեռք է բերվել Խորհրդարանի և Խորհրդի միջև փետրվարի 28-ին։

Երբ փոփոխությունները ուժի մեջ կմտնեն, կենսաչափական անձնագրեր ունեցող ուկրաինացիները կկարողանան ԵՄ մուտք գործել 90 օրվա ընթացքում 180-օրյա ժամկետում գործնական, զբոսաշրջային կամ ընտանեկան ուղևորություններ կատարելու նպատակով, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։

Ներկայումս պայմանավորվածությունը պետք է հաստատի Եվրախորհրդարանի՝ քաղաքացիական ազատությունների հարցերով պրոֆիլային կոմիտեն, այնուհետ՝ Եվրախորհրդարանը լիագումար նստաշրջանում, այնուհետ՝ ԵՄ նախարարների խորհուրդը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031