
Ադրբեջանի ԿԲ-ն կորցրել է պահուստների 60 տոկոսը

Ադրբեջանի Կենտրոնական բանկի միջազգային արժութային պահուստները 10 ամսում կրճատվել են մոտավորապես 60%-ով: Մայիսի 15-ին պահուստները կազմում էին 10581,54 մլն դոլար՝ 2014 թվականի 17782,94 մլն դոլարի դիմաց, հայտնում է Turan գործակալությունը:
Նշվում է, որ այդ հարցում վճռորոշ դեր է խաղացել այս տարվա փետրվարի 21-ին մանաթի 35%-անոց դևալվացիան: Դրանից մեկ ամիս առաջ՝ հունվարի 15-17-ին, նկատվել էր միջազգային արժութային պահուստների կտրուկ կրճատում 1,7 մլրդ դոլարով:
Դրա հետ համեմատած՝ մայիսի կեսին միջազգային արժութային պահուստների ցուցանիշները կրճատվել են 29%-ով կամ 2,8 մլրդ դոլարով: