Բաժիններ՝

Պորոշենկոն Էկա Զգուլաձեին համոզում է գլխավորել երկրի ոստիկանությունը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ արդեն մեկ ամիս է, ինչ համոզում է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի տեղակալ Եկատերինա (Էկա) Զգուլաձեին զբաղեցնել Ազգային ոստիկանության ղեկավարի պաշտոնը, հայտնում է «112 Ուկրաինան»:

Զգուլաձեի թեկնածությանը կողմ են նաև Ուկրաինայի կառավարության ղեկավար Արսենի Յացենյուկը ու երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը:

«Ես վստահ եմ, որ հենց նա է արժանի այդ պաշտոնին ու մենք կկարողանանք հասնել մեր առաջ դրված ռազմավարական նպատակին՝ իրավապահ մարմինների նոր համակարգի ապահովմանը, որոնք պետք է ապահովեն քաղաքակիրթ հասարակության այնպիսի արժեքներ, ինչպիսիք են մարդու իրավունքների անվերապահ պաշտպանությունը, օրենքի գերակայությունը ու հանուն քաղաքացիների բարօրության պետական ինստիտուտների էֆեկտիվ գործունեությունը»,-ասել է Պորոշենկոն:

Էկա Զգուլաձեն պատասխանել է, որ դեռ պատրատ չէ պատասխանել այդ հարցին ու սպասում է, որ այդ պաշտոնի համար ավելի շատ թեկնածուներ առաջադրվեն:

Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունեց օրենք ազգային ոստիկանության մասին, որը նախատեսում է բարեփոխումներ անցկացնել երկրի ներքին գործերի նախարարությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս