![](/banners/BeFunky-design.jpg)
Գլխիս արյունը կանգնեցնում էի ծածկոցով. Կրասնոյարսկի ՃՏՊ-ի հետևանքով ողջ մնացած կնոջ պատմությունը
![](https://168.am/wp-content/uploads/2015/07/37274f92fe76b83ae810e8e68df8c44e__600x430.jpg)
LifeNews-ին հարցազրույց տված Տատյանա Մոկրուգուզովան, ով տուժել է Կրասնոյարսկի մարզում Hyundai ավտոբուսի ու Mercedes Benz միկրոավտոբուսի բախման հետևանքով, չի հիշում: Կինն այդ պահին քնած է եղել:
Նա պատմել է, թե ինչ է տեղի ունեցել ավտոբուսների բախումից հետո:
«Հարվածի պահին ես քնած էի: Հետո զարթնեցի ու միանգամից ինձ վատ զգացի: Իսկ երբ ուշքի եկա, նայում էի շուրջս, թե ով է ողջ, ով՝ ոչ: Պտտվեցի ավտոբուսի շուրջը: Գլխիցս այնպես էր արյուն հոսում, որ ես այն փաթաթեցի ձեռքիս տակ հայտնված ծածկոցով:
Այլևս ոչինչ չեմ հիշում: Կարծես մարդիկ էին բղավում, շտապօգնություն կանչում»,-հիշում է Տատյանան:
Ինչպես պատմել է տուժած կինը, ավտոբուսում եղել է 16 մարդ, ովքեր գնում էին մասնակցելու «Սիբիրի աշխարհ» փառատոնին:
Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել հունիսի 9-ին՝ առավոտյան 4-ի սահմաններում Կրասնոյարսկի մարզի М-54 մայրուղու 143-րդ կիլոմետրին՝ Բալախտայից 30 կմ հեռավորության վրա:
Ենթադրաբար, վթարը տեղի է ունեցել այն պատճառով, որ Hyundai ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց գոտի ու բախվել է Լոսոսիբիրսկից Շուշենսկոյե ընթացող Mercedes Benz միկրոավտոբուսին:
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է 11 մարդ, 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: