
Honda-ն անվտանգության բարձիկների պատճառով 4,5 մլն ավտոմեքենա է հետ կանչում

Ճապոնական Honda ավտոմոբիլային կոնցեռնը անվտանգության բարձիկների հետ կապված խնդրի պատճառով հետ է կանչում 4,5 մլն ավտոմեքենա, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես հայտնել են ընկերությունից, խնդիրները հարուցվել են Takata բարձիկների համակարգում անսարքություններով, ինչի պատճառով ընկերությունը ապրիլից սկսել է հետ կանչել ավտոմեքենաները:
Այդ ընկերությունների թվում են Toyota Motor Corp.-ը, Nissan Motor Co.-ն, Honda-ն ու General Motors-ը:
Մասնագետների տվյալով՝ Takata բարձիկները կարող են շատ կտրուկ աշխատել, ինչի հետևանքով մեքենայի սրահում հարվածի հետևանքով մանր մետաղական կտորտանքներ են լցվում:
Տվյալների համաձայն՝ այդ անսարքությունը նվազագույնը 8 մարդու մահվան պատճառ է դարձել: Honda-ն հայտնել է, որ տվյալ որոշումը չի վերաբերում Հյուսիսային Ամերիկային: