Բաժիններ՝

Կրասնոյարսկի երկրամասում կալանավորվել է 11 մարդու կյանք խլած ՃՏՊ-ի վարորդը

Կրասնոյարսկի երկրամասում դատարանը վճռել է երկու ամսով կալանավորել այն ավտոբուսի վարորդին, ում մասնակցությամբ տեղի է ունեցել 11 մարդու կյանք խլած սարսափելի վթարը: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Ռուսաստանի քննչական գլխավոր վարչության երկրամասի գծով քննչական կոմիտեի ղեկավար Լարիսա Նեյլանդին:

«Դատարանը երկու ամսով կալանավորել է 59-ամյա վարորդին: Նրան մեղադրանք դեռ չի առաջադրվել»,-ընդգծել է Նեյլանդը:

Բացի այդ՝ նա հայտնել է, թե տղամարդը համագործակցում է հետաքննության հետ:
Ավելի վաղ վարորդի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել:
Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել հունիսի 9-ին՝ առավոտյան 4-ի սահմաններում Կրասնոյարսկի մարզի М-54 մայրուղու 143-րդ կիլոմետրին՝ Բալախտայից 30 կմ հեռավորության վրա:

Ենթադրաբար, Hyundai երթուղային ավտոբուսը, որում գտնվել է 24 ուղևոր, դուրս է եկել հանդիպակաց գոտի ու բախվել է Լոսոսիբիրսկից Շուշենսկոյե ընթացող Mercedes Benz միկրոավտոբուսին:

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ վարորդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս